02 11 2020

Չեմ կարծում` այսօր մենք ունենք իրավիճակ, որ պետք է դիմենք լոքդաունի. Մհեր Գրիգորյան



Եթե անցած փորձն ամփոփենք և ոչ միայն Հայաստանի, նաև Վրաստանի, մեր հարևան երկրների, եվրոպական երկրների, այս պահի դրությամբ կարծում եմ, որ նման օրակարգ չենք ունենալու: Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակին:

«Օգտվելով առիթից բոլորիս կոչ եմ անում, որ կանխարգելիչ բոլոր միջոցառումներն ինքնակամ պահպանենք, դա ամենաարդյունավետ լուծումն է այս իրավիճակից դուրս գալու համար»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ